Հյումն Քյափիթալ

Բիզնես ռազմավարության վրա ՄՌ ազդեցության 5 կարևոր եղանակները

Մարդկային ռեսուրսներն իր կարևոր դերն ունի ընկերության գործունեության  ցանկացած  փուլում։ Հատկանշական դերերից մեկը բիզնես ռազմավարության ստեղծումն ու զարգացումն է։ ՄՌ օգնում է վերլուծել և հասկանալ, թե որքանով է այն արդյունավետ կազմակերպության համար։ Ահա բիզնես ռազմավարության ձևավորման 5 կարևոր կետ, որ ՄՌ կարող է կիրառել։

1. Ստեղծել տեսլականի և արժեքների ամուր հիմք

Շատ հաճախ ղեկավարները այնքան շատ են կենտրոնանում բիզնես ռազմավարության պլանավորման և ամենօրյա գործողությունների վրա, որ կորցնում են կազմակերպության  տեսլականը և արժեքները։ Որպես կազմակերպության և տաղանդների փորձագետ, ՄՌ պետք է հիմնավորի կազմակերպության նպատակի տեսլականը և արժեքները, որով պայմանավորվում է մարդկանց մոտիվացիան և վարքը։ Ռազմավարության պլանավորման ընթացքում ղեկավարներին պահելով տեսլականի և արժեքների կենտրոնում, թույլ կտա կենտրոնանալ ամենակարևորի վրա` սեփական առաքելության: ՄՌԿ ղեկավարները ևս մեծ դեր են խաղում կազմակերպությունում տեսլականի և արժեքների կյանքի կոչման գործընթացում, մոդելավորելով ինչպես սեփական, այնպես էլ թիմի վարքը

2. Կենտրոնանալ մշակույթի վրա

Նույնիսկ ամենալավ ներդրված ռազմավարական ծրագրերը կարող են ձախողվել       դիսֆունկցիոնալ կազմակերպչական մշակույթի պատճառով։ ՄՌԿ ղեկավարը պետք  է հասկանա և տեղեկացնի այն մասին, թե ինչքան կարևոր է  մշակույթի զարգացումը՝ ռազմավարությանը աջակցելու հարցում: Մարդկային ռեսուրսների ամենահաջողակ ղեկավարները վերաձևավորում են մշակույթը՝ օգնելով ղեկավարներին և աշխատակիցներին ձևակերպել ցանկալի աշխատաոճը հստակ և հարաբերական օրինակներով և վարքագծով: Նրանք նաև հասկանում և կանխատեսում են, թե ինչպես կարող են օգտագործվել կազմակերպչական լծակները, ինչպիսիք են հաղորդակցությունը, առաջնորդության զարգացումը, դերերի ձևավորումը և կառավարման ռազմավարությունները, փոփոխություններ կատարելու համար:

3. Ներդնել տաղանդների ռազմավարություն

Չնայած կազմակերպության ֆինանսական նպատակները հաճախ առաջնային են և ներառված են ռազմավարության մեջ, տաղանդների առաջնահերթությունները հավասարապես կարևոր են շատ կազմակերպություններում: ՄՌ պետք է ապահովի տաղանդների գործոնը կազմակերպական ռազմավարության մեջ: Այն պետք է սահմանի տաղանդներին առաջադրվող հատուկ պահանջներ և ապահովի, որ կազմակերպությունը ստեղծի  այդ պահանջները հաջողությամբ կատարելու միջավայր: ՄՌ պետք է տիրապետի նաև օգտակար վերլուծությունների և ունենա գիտելիքներ առկա և ապագա տաղանդների ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և խոչնդոտների վերաբերյալ, և պետք է այդ տվյալները ներկայացնի ռազմավարական քննարկումների վաղ փուլերում:

4. Ստեղծել համապարփակ ծրագրեր բիզնես ռազմավարության հաջող ընթացքն ապահովելու համար

Չնայած կազմակերպության ընդհանուր ռազմավարական նպատակների հաստատումը չափազանց կարևոր է, այնուամենայնիվ, պետք է մշակել միջֆունկցիոնալ ծրագրեր, որոնք կնպաստեն այդ ռազմավարության իրականացմանը: ՄՌ առանցքային դեր ունի կազմակերպական լծակներ կիրառելու համար, ինչպիսիք են կառուցվածքը և դերերը, գործընթացները, տեխնոլոգիաները, միջոցներն ու պարգևատրման մեխանիզմները, հաղորդակցությունը: ՄՌ կարևոր գործընկեր է` հասկանալու, թե ո՞ր տեսանկյունից պետք է անդրադառնալ կազմակերպությանը, ու՞մ վրա պետք է ներգործել և ինչպես, և ինչ գործողություններ կպահանջվեն հաջողությունն ապահովելու համար: ՄՌ կարող է առաջարկել համապարփակ հեռանկար, որում հաշվի կառնվեն ռազմավարական ծրագրի ռիսկերը, հնարավորությունները և փոխկախվածությունը:

5. Աշխատակիցներին ներգրավվել մշակվող ռազմավարության մեջ և ակնկալվող փոփոխություններում

Հաշվի առնելով աշխատակիցների կարծիքը, ՄՌ  կարող է կիրառել այն մշակվող ռազմավարության մեջ: Դա կօգնի հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ռազմավարությունը և ինչպես այն պետք է իրականացվի: Եթե առաջիկայում նախատեսվում են խոշոր կազմակերպական փոփոխություններ, ինչպիսիք են կազմակերպության վերակառուցումը կամ նոր տեխնոլոգիայի ներդրումը, ապա ՄՌ նույնպես կարող է հանդես գալ որպես «փոփոխությունների ճարտարապետ»՝ ստեղծելով և իրականացնելով ռազմավարական պլաններ, որոնք անհրաժեշտ կլինեն առաջնորդել և իրազեկել այդ փոփոխությունը։